Սիմեոնեի հետ աշխատանքը անհավանական է. Տրիպյեր

09 Սեպտեմբերի 2019 13:19
Սիմեոնեի հետ աշխատանքը անհավանական է. Տրիպյեր

«Ատլետիկո»-ի նորեկ Կրան Տրիպյերը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի մասին:

«Նրա հետ աշխատանքը անհավանական է: Զգում եմ, որ պաշտպանական տեսանկյունից Սիմեոնեն ինձ ավելի լավն է դարձնում:

Անցած երկու ամիսների ընթացքում շատ բան եմ հասցրել սովորել: Նա նման չէ ոչ մեկին ու վստահ եմ՝ Սիմեոնեի ղեկավարութամբ ավելի ուժեղ ֆուտբոլիստ եմ դառնալու»,- անգլիացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Տիրպյերը մադրիդյան գրանդ էր տեղափոխվել «Տոտենհեմ»-ից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: