«Բարսելոնա»-ի առաջատարներ Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը պատրաստ են խաղալ Լա լիգայի հերթական տուրի՝ «Վալենսիա»-ի դեմ հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ը, ֆուտբոլիստների վերականգնման գործընթացը բարեհաջող է ընթանում: «Կապպտանռնագույններ»-ի ևս մեկ վնասվածք ստացած խաղացող՝ Ուսման Դեմբելեն, ամբողջությամբ կվերականգնվի մեկ շաբաթ անց:
Այնուհետև վինգերը լրացուցիչ բուժզննում կանցնի:
Հիշեցնենք, որ արգենտինացին դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում, ուրուգվայցին շարքից դուրս էր մնացել մեկնարկային տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ խաղում (0:1):
«Բարսելոնա» - «Վալենսիա» խաղը կայանալու է սեպտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: