Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդ հարձակվող Լուկա Յովիչը, ով վերջերս էր ապաքինվել վնասվածքից կրկին շարքից դուրս է մնացել:
AS-ի տեղեկություններով՝ սերբ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Եվրո-2020-ի որակավորման փուլի Պորտուգալիայի ընտրանու դեմ խաղում:
Ապաքինման ժամկետների վերաբերյալ տեղեկություն չկա:
21-ամյա խաղացողը չի մասնակցի սեպտեմբերի 10-ին կայանալիք Լյուկսեմբուրգի դեմ հանդիպմանը: