Նեյմարի մասին շշուկները ազդեցին «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների վրա. Պիկե

08 Սեպտեմբերի 2019 14:07
Նեյմարի մասին շշուկները ազդեցին «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների վրա. Պիկե

«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ չկայացած տրանսֆերը: 

«Ամենից առաջ, ես կարծում եմ, որ ոչ մի իմաստ չկա, որպեսզի առաջնության 3-րդ տուրից հետո փակվի տրանսֆերային պատուհանը: 

Վերջնական հաշվով Նեյմարի մասին այս ողջ անօգուտ շշուկները ազդեցին մեր խաղացողների վրա: 

Մենք չէինք կարողանում կենտրոնանալ գլխավոր առաջադրանքների վրա և հաղթել խաղերում», - իսպանացու խոսքերն է փոխանցում լրագրող Ջիանլուկա դի Մարցիոյի կայքը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: