Diario Gol. 2020 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալ»-ը 360 մլն կվճարի իր 2 թիրախների տեղափոխության համար

05 Սեպտեմբերի 2019 12:42
Diario Gol. 2020 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալ»-ը 360 մլն կվճարի իր 2 թիրախների տեղափոխության համար

Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունն արդեն որոշել է, թե որ ֆուտբոլիստներին է հրավիրելու 2020թ. ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է Diario Gol-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, «արքայական» ակումբը պատրաստվում է 360 մլն եվրո վճարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխության համար:

Հիշեցնենք, որ այս տարի Պոգբայի տրանսֆերը ձախողվել էր, քանի որ «սերուցքայիններ»-ը հրաժարվել էին վճարել մանկունյանցիների պահանջած գումարը:

Երկու ֆուտբոլիստներն էլ բազմիցս նշել են, որ կցանկանային հանդես գալ Պրիմերայում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: