Ազարը վնասվածքի պատճառով լքել է Բելգիայի ընտրանու ճամբարը

03 Սեպտեմբերի 2019 20:46
Ազարը վնասվածքի պատճառով լքել է Բելգիայի ընտրանու ճամբարը

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Էդեն Ազարը լքել է Բելգիայի հավաքականի ճամբարը, որը պատրաստվում է ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի խաղերին:

Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը կրկին խնդիրներ է ունեցել ազդրի հետ կապված, որի համար ընտրանու մարզչական շտաբը որոշել է բաց թողնել վերջինիս:

Հիշեցնենք, որ Ազարը վնասվածք էր ստացել դեռևս օգոստոսի 16-ին և մինչ օրս շարունակում է ապաքինվել:

«Արքայական ակումբ»-ում հույս ունեն, որ բելգիացին կհասցնի շարք վերադառնալ մինչև Լա Լիգայի 4-րդ տուրի «Լևանտե»-ի դեմ խաղը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: