Լա Լիգա. Բեյլի դուբլի շնորհիվ «Ռեալ»-ը փրկվեց պարտությունից (տեսանյութ)

02 Սեպտեմբերի 2019 00:56
Լա Լիգա. Բեյլի դուբլի շնորհիվ «Ռեալ»-ը փրկվեց պարտությունից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս չկարողացավ առավելության հասնել «Վիլյառեալ»-ի նկատմամբ:

12-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Մորենոն: Առաջին կեսի վերջին րոպեին պատասխան գնդակը խփել է Բեյլը: 74-րդ րոպեին «դեղին սուզանավեր»-ը կրկին առաջ անցան հաշվի մեջ. աչքի ընկավ Գոմեսը: Խավավարտից 4 րոպե առաջ Բեյլը ևս մեկ գոլ խփեց և իր թիմին փրկեց պարտությունից:

Հավելենք, որ ավելացրած ժամանակում Բեյլը երկրորդ զգուշացումից հետո նաև հեռացվեց խաղադաշտից:

Այսպիսով, «Ռեալ»-ը վաստակած 5 միավորով կիսում է 5-7-րդ հորիզոնականները:

«Վիլյառեալ» - «Ռեալ»՝ 2:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: