Լա Լիգա. «Ատլետիկո» - «Էյբար»՝ 3:2. Սիմեոնեի սաները ֆանտաստիկ «քամբեք» իրականացրեցին (տեսանյութ)

01 Սեպտեմբերի 2019 23:11
Լա Լիգա. «Ատլետիկո» - «Էյբար»՝ 3:2. Սիմեոնեի սաները ֆանտաստիկ «քամբեք» իրականացրեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ ֆանտաստիկ «քամբեք» իրականացրեց «Էյբար»-ի նկատմամբ:

19-րդ րոպեի դրությամբ Դիեգո Սիմեոնեի սաները մրցակցին զիջում են 0:2 հաշվով: 27-րդ րոպեին մադրիդցիների կազմում հաշիվը կրճատեց Ժոաու Ֆելիքսը: Երկրորդ կեսի մեկնարկում փոխարինման դուրս եկած Վիտոլոն հաշվիվը դարձրեց 2-2: 84-րդ րոպեին Սիմեոնեն ևս մեկ փոխարինում կատարեց խաղադաշտ դուրս բերելով կիսապաշտպան Թոմաս Պարտիին. վերջինս 90-րդ րոպեին կարողացավ գրավել հյուրերի դարպասը և կարևորագույն հաղթանակ պարգևեց իր թիմին:

Այսպիսով, «Ատլետիկո»-ն 100%-ոց արդյունքով ներկայումս միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Ատլետիկո» - «Էյբար»՝ 3:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: