Եթե Ազարը կարողանա խաղալ այնպես, ինչպես «Չելսի»-ում, ապա «Ռեալ»-ին կվերադարձնի իր բարձրունքին. Ֆաբրեգաս

01 Սեպտեմբերի 2019 18:33
Եթե Ազարը կարողանա խաղալ այնպես, ինչպես «Չելսի»-ում, ապա «Ռեալ»-ին կվերադարձնի իր բարձրունքին. Ֆաբրեգաս

«Մոնակո»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է իր նախկին թիմակից Էդեն Ազարի մասին, ով այս ամռանը համալրեց Մադրիդի «Ռեալ»-ի կազմը:

«Էդենը սովորական բնաբորություն չունի: Նրան նայելով կարծում ես թե, իրեն ոչինչ չի հետաքրքրում, բայց իրականում նա հաղթող է: Նա ուրախ է և հաճախակի է կատակում: Խաղադաշտում նա առաջատար է, բայց դրանից դուրս նա այդպես չի սիրում:

Եթե նա կարողանա խաղալ այնպես, ինչպես «Չելսի»-ում, ապա «Ռեալ»-ին կվերադարձնի իր բարձրունքին»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Marca-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: