MD. Նեյմարը չի տեղափոխվի «Բարսելոնա»

30 Օգոստոսի 2019 18:13
MD. Նեյմարը չի տեղափոխվի «Բարսելոնա»

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորը կշարունակի մրցելույթները Ֆրանսիայի չեմպիոնի կազմում: Այս մասին հաղորդում է կատալոնական El Mundo Deportivo պարբերականը:

«Բարսելոնա»-ն չի կարողացել համաձայնության հասնել ՊՍԺ-ի հետ Նեյմարի տեղափոխության գործարքի ֆինանսական մասի վերաբերյալ, քանի որ Իսպանիայի չեմպիոնի կազմից Իվան Ռակիտիչն ու Ուսման Դեմբելեն հրաժարվել են տեղափոխվել Փարիզ:

Աղբյուրը նշում է, որ ներկա պահին «Բարսելոնա»-ում արդեն հույս չունեն, որ կստացվի համաձայնության հասնել բրազիլացի հարձակվողի տեղափոխության շուրջ:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստների տրանսֆերներ իրականացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: