«Ատլետիկո»-ն հրաժարվել է վաճառել Կորրեայի տրանսֆերը

29 Օգոստոսի 2019 11:27
«Ատլետիկո»-ն հրաժարվել է վաճառել Կորրեայի տրանսֆերը

Մադրիդի «Ատլետիկո»-ի և իտալական «Միլան»-ի բանակցությունները հայտնվել են փակուղում, հայտնում է Cadena Cope-ն:

«Միլան»-ն Անխել Կորրեայի տեղափոխության դիմաց առաջարկել է 35 միլիոն եվրո, սակայն «Ատլետիկո»-ն մերժել է առաջարկը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ատլետիկո»-ն կհրաժարվի Կորրեայի ծառայություններից միայն 45 միլիոն եվրոյի դիմաց:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Միլան»-ը անձնական պայմանագրի կետերի շուրջ համաձայնության է եկել Անխել Կորրեայի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: