Միյատովիչը համեմատել է Ռոնալդուին ու Ազարին

27 Օգոստոսի 2019 23:00
Միյատովիչը համեմատել է Ռոնալդուին ու Ազարին

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Պրեդրագ Միյատովիչը կասկածում է, որ «սերուցքայիններ»-ի նորեկ Էդեն Ազարը կարող է լիովին փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին:

«Ազարն, անկասկած, փայլուն ֆուտբոլիստ է: Նա լավագույններից մեկն է ամբողջ Եվրոպայում: Սակայն կարծում եմ՝ նրանից պետք չէ սպասել այն, ինչ Ռոնալդուն էր տալիս թիմին:

Պորտուգալացին տիեզերական մակարդակ ունի, իսկ ճնշումը «Ռեալ»-ում անհամեմատ ավելի շատ է, քան «Չելսի»-ում: Նրան ժամանակ է պետք, որպեսզի կարողանա հաղթահարել այդ ամենը:

Այս մրցաշրջանը դժվարներից մեկն է լինելու, բայց հույս ունեմ, որ տիտղոս կնվաճենք»,- 50-ամյա մասնագետի խոսքերը փոխանցում է Goal-ը:

Հիշեցնենք, որ 2006-2009 թվականներին Միյատովիչը զբաղեցրել է «սերուցքայիններ»-ի սպորտային տնօրենի պաշտոնը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: