Ազարը սպասվածից ավելի արագ է վերականգնվում վնասվածքից

27 Օգոստոսի 2019 19:46
Ազարը սպասվածից ավելի արագ է վերականգնվում վնասվածքից

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Էդեն Ազարը, ով ներկայումս ապաքինվում է վնասվածքից, շուտով կարող է խաղադաշտ վերադառնալ:

Marca-ի փոխանցմամբ՝ բելգիացու մոտ ապաքինման գործընթացը ժամանակից շուտ է լինում և վերջինս մեծ ցանկություն ունի մասնակցել Լա լիգայի առաջիկա 3-րդ տուրի՝ «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպմանը:

Միևնույն ժամանակ, եթե Ազարը մասնակցի «դեղին սուզանավեր»-ի դեմ խաղին, ապա կհայտավորիվի Բելգիայի ընտրանու կազմում՝ Եվրո-2020-ի խաղերի համար:

Հիշեցնենք, որ Ազարը վնասվածք էր ստացել Լա լիգայի մեկնարկային տուրի՝ «Սելտա»-ի դեմ նախախաղային մարզմանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: