Խամես Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել Ա Սերիա

26 Օգոստոսի 2019 15:15
Խամես Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել Ա Սերիա

Մադրիդի «Ռեալ»-ի և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է մարզական կարիերան շարունակել իտալական «Միլան»-ում: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը:

«Միլան»-ը պաշտոնական առաջարկ կկատարի «Ռեալ»-ին Խամեսի տեղափոխության նպատակով, եթե չկարողանա համաձայնության գալ Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Անխել Կորեայի տրանսֆերի ձեռքբերման շուրջ:

Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Նապոլի»-ն ու «Ատլետիկո»-ն:

«Ռեալ»-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերջին շրջանում բազմիցս հայտարարել է, որ վստահում է Խամեսին և ընթացիկ մրցաշրջանում հույսեր է կապում Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: