Bild. «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը հեռանում է թիմից

25 Օգոստոսի 2019 19:25
Bild. «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը հեռանում է թիմից

«Բարսելոնա»-ի պաշտպան Խուան Միրանդան մոտ է վարձավճարով «Շալկե-04» տեղափոխվելուն: 

Bild-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը համաձայն է երկու տարով 19-ամյա խաղացողին անվճար բաց թողնել գելզենկիրխենյան թիմ՝ առանց տրանսֆերը գնելու պայմանի: 

Իսպանացի ֆուտբոլիստի հետ հավակնում էին պայմանագիր կնքել նաև «Յուվենթուս»-ը, «Ատալանտա»-ն և «Մարսել»-ը: 

Նախորդ մրցաշրջանում Միրանդան «Բարսելոնա Բ»-ի կազմում մասնակցել է 23 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: