Զիդանը՝ «Վալյադոլիդ»-ի դեմ հանդիպման մասին. պետք է այնպես խաղանք, ինչպես Վիգոյում

23 Օգոստոսի 2019 21:31
Զիդանը՝ «Վալյադոլիդ»-ի դեմ հանդիպման մասին. պետք է այնպես խաղանք, ինչպես Վիգոյում

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա Լիգայի երկրորդ տուրի «Վալյադոլիդ»-ի դեմ առաջիկա տնային հանդիպման մասին, որը կկայանա օգոստոսի 24-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

«Հեշտ հանդիպում չի լինելու: Ընդհանրապես «Սանտիագո Բեռնաբեու»-ում հեշտ խաղեր չեն լինում: Ներկա պահին չենք կարող ասել, որ միանշանակ հաղթելու ենք «Վալյադոլիդ»-ին: Ֆուտբոլն այնպիսին է, որ պետք է դուրս գաս խաղադաշտ և այնտեղ ապացուցես: «Վալյադոլիդ»-ը հաջող է մեկնարկել Լա Լիգայում, բացի այդ նրանք լավ էին խաղում նաև նախորդ մրցաշրջանում: Նրանք այստեղ են եկել դրական արդյունքի հասնելու համար: Ամեն ինչ կախված է մեզանից: Պետք է այնպես խաղանք, ինչպես Վիգոյում»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում «սերուցքայիններ»-ի մամուլի ծառայությունը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: