Ռոնալդուն խոստովանել է, որ ժամանակին հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Բարսելոնա»

23 Օգոստոսի 2019 21:14
Ռոնալդուն խոստովանել է, որ ժամանակին հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Բարսելոնա»

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ ժամանակին հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Բարսելոնա»:

«Ես հանդիպում եմ ունեցել Արսեն Վենգերի հետ և քննարկել «Արսենալ» տեղափոխության մանրամասները: Նաև բանակցություններ եմ վարել «Բարսելոնա»-ի հետ, որը նույնպես կարող էր հաջող ավարտ ունենալ: Ինձանով հետաքրքրված էին նաև Մադրիդի «Ռեալ»-ն ու «Ինտեր»-ը: Ամեն ինչ փոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ ընկերական հանդիպումից հետո: Նրանք ինձ առաջարկ կատարեցին ու գնեցին տրանսֆերս»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: