Անհամբերությամբ եմ սպասում սեպտեմբերի 2-ին. Զիդան

23 Օգոստոսի 2019 18:31
Անհամբերությամբ եմ սպասում սեպտեմբերի 2-ին. Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ շատ է սպասում տրանսֆերային պատուհանի փակվելուն:

«Այս պահին մտածում եմ «Վալյադոլիդ»-ի դեմ առաջիկա խաղի մասին: Մարզիչները, ֆուտբոլիստներն ու տեխնիկական անձնակազմը պետք է կենտրոնանան ու չմտածեն այլ բաների ուղղությամբ:
Անհամբերությամբ եմ սպասում սեպտեմբերի 2-ին: Այդ ժամանակ Իսպանիայում կփակվի տրանսֆերային պատուհանն ու բոլոր խոսակցությունները կդադարեն»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ներկայում «արքայական» ակումբը պայքարում է Նեյմարի տրանսֆերի համար:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: