Ռիվալդոյի կարծիքով, Կոուտինյոն «Բարսելոնա»-ում ձախողվել է Մեսսիի պատճառով

22 Օգոստոսի 2019 18:01
Ռիվալդոյի կարծիքով, Կոուտինյոն «Բարսելոնա»-ում ձախողվել է Մեսսիի պատճառով

«Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ հարձակողական ֆուտբոլիստները դժվար են հարմարվում կատալոնական ակումբում, քանի որ այնտեղ է Լիոնել Մեսսին:

«Միշտ կարծել եմ, որ Կոուտինյոն կարող է իր խաղամակարդակը ցույց տալ «Բարսելոնա»-ում: Մի փոքր հիասթափված եմ, որ նա չկարողացավ տեղ նվաճել հիմնական կազմում: Երևի կորցրել էր ինքնավստահությունն ու այդ պատճառով էլ տեղափոխվեց մեկ այլ թոփ ակումբ: Դժվար է տեղ գտնել մի թիմում, որտեղ խաղն ու ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում Մեսսին: Աշխարհում քչերը կարող են հարմարվել այդ իրավիճակին»,- բրազիլացու խոսքերը փոխանցում է Fox Sports-ը:

Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Բավարիա» է տեղափոխվել վարձակալական հիմունքներով: Գործարքի արդյունքում մեկ տարում «կապտանռնագույններ»-ը 8.5 մլն եվրո են աշխատելու:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: