Sport.es. «Բարսելոնա»-ն կարող է տուգանել Դեմբելեին

21 Օգոստոսի 2019 22:43
Sport.es. «Բարսելոնա»-ն կարող է տուգանել Դեմբելեին

«Բարսելոնա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է տուգանվել ու նույնիսկ որակազրկվել: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի առաջին տուրի «Ատլետիկ»-ի դեմ խաղից հետո ֆրանսիացին խուսափել էր բուժզննում անցնելուց և մեկնել Սենեգալ: Վերադարձից հետո պարզ էր դարձել, որ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր ձախ ազդրի վնասվածք:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կանոնադրության համաձայն ակումբն իրավունք ունի մինչև 30 օրով որակազրկել խաղացողին և այդ ժամանակահատվածի համար վերջինիս աշխատավարձ չվճարել: Նման պարագայում Դեմբելեն կարող է կորցնել մոտ 1 մլն եվրո: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: