«Բարսելոնա»-ն դիտարկում է Մանջուկիչին թիմ հրավիրելու տարբերակը

21 Օգոստոսի 2019 21:14
«Բարսելոնա»-ն դիտարկում է Մանջուկիչին թիմ հրավիրելու տարբերակը

«Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնա»-ն: Կատալոնական գրանդը ցանկանում է թիմ հրավիրել խորվաթին, քանի որ ներկայումս թիմի մի շարք հարձակվողներ վնասվածքի պատճառով դուրս են մնացել շարքից:

«Կապտանռնագույններ»-ը պատրաստ են գործարքի մեջ ներառել իրենց պաշտպան Խուան Միրանդային:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: