La Gazzetta dello Sport. «Ռեալ»-ի աստղային նորեկը կարող է հեռանալ ակումբից

20 Օգոստոսի 2019 15:10
La Gazzetta dello Sport. «Ռեալ»-ի աստղային նորեկը կարող է հեռանալ ակումբից

«Միլան»-ը երեք հարձակվողից ցանկ է կազմել, որոնց հետ թիմը կփորձի պայմանագիր կնքել մինչև ամռան վերջ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: 

Ցանկում առաջինը «Ատլետիկո»-ի հարձակվող Անխել Կորեան է, երկրորդը՝ «Ռեալ»-ը ֆուտբոլիստ Մարիանո Դիասը, իսկ երրորդը՝ «արքայական» ակումբի նորեկ Լուկա Յովիչը: 

«Ռոսոներիներ»-ը այս շաբաթ կքննարկեն սերբ ֆուտբոլիստի տրանսֆերը մեկ մրցաշրջանով վարձակալելու տարբերակը: 

Հիշեցնենք, որ Յովիչը այս ամռանն է 60 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել մադրիդյան ակումբ՝ կնքելով վեցամյա պայմանագիր: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: