«Բարսելոնա»-ն պաշտոնապես հաստատեց Կոուտինիոյի տեղափոխությունը

19 Օգոստոսի 2019 12:14
«Բարսելոնա»-ն պաշտոնապես հաստատեց Կոուտինիոյի տեղափոխությունը

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մեկնարկած մրցաշրջանում վարձակալությամբ հանդես կգա Մյունխենի «Բավարիա»-ում, հայտնում է Իսպանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը:

«Բավարիա»-ն «Բարսելոնա»-ին կվճարի 8.5 միլիոն եվրո, ինչպես նաև Կոուտինիոյի աշխատավարձը: Մրցաշրջանի ավարտին Մյունխենյան ակումբը հնարավորություն ունի 120 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել Կոուտինիոյի տրանսֆերային իրավունքները:

«Բարսելոնա»-ն շնորհակալություն է հայտնել Կոուտինիոյին և ամենայն բարին մաղթել ֆուտբոլիստին իր հետագա կարիերայում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: