La Provance. «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել Լիգա 1-ում

18 Օգոստոսի 2019 22:44
La Provance. «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել Լիգա 1-ում

 

«Մարսել»-ը հետաքրքված է «Բարսելոնա»-ի պաշտպան Խուան Միրանդայի ծառայություններով: Այս մասին հաղորդում է  La Provance-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, ֆրանսիական ակումբը մտադիր է վարձակալել 19-ամյա խաղացողի տրանսֆերը 1 մրցաշրջանի համար:

Միրանդայի գործող պայմանագիրը «կապտանռնագույններ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Խոստումնալից ֆուտբոլիստն արդեն մեկնարկել է կատալոնական ակումբի առաջին թիմում: Նախորդ մրցաշրջանում նա 3 հանդիպման է մասնակցել  Իսպանիայի Գավաթի շրջանակում, 1 անգամ էլ հանդես է եկել Չեմպիոնների լիգայում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: