Անգլիայի օրինակը շատ ճիշտ է բոլոր երկրների համար. Սիմեոնե

18 Օգոստոսի 2019 15:16
Անգլիայի օրինակը շատ ճիշտ է բոլոր երկրների համար. Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր կարծիքն է հայտնել տրանսֆերային պատուհանի փակման ժամկետի վերաբերյալ:

«Անգլիայի օրինակը շատ ճիշտ է բոլոր երկրների համար: Պրեմիեր լիգայի թիմերի մարզիչներն արդեն մինչև մրցաշրջանի մեկնարկը գիտեն իրենց թիմերի վերջնական կազմը, սակայն օրինակ Իսպանիայում տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 2-ին, ինչն ավելորդ լարվածություն է մարզիչների համար»,- AS-ի հաղորդմամբ՝ ասել է Սիմեոնեն:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների համար տրանսֆերային պատուհանը փակվել է օգոստոսի 8-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: