«Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջնության առաջին տուրում պարտվեց Բիլբաոյի «Ատլետիկ»-ին (0:1):
Բասկերի կազմում հաղթական գոլը խփեց 38-ամյա Արից Ադուրիսը:
Իսպանացին փոխարինման դուրս եկավ 88-րդ րոպեին և մեկ րոպե անց դարձավ գոլի հեղինակ:
Ադուրիսը Լա Լիգայի 15-րդ անընդմեջ մրցաշրջանում գոլ խփեց և կրկնեց «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսիի ռեկորդը: