Լա Լիգա. Ադուրիսի ֆանտաստիկ գոլի շնորհիվ «Ատլետիկ»-ը պարտության մատնեց «Բարսելոնա»-ին (տեսանյութ)

17 Օգոստոսի 2019 00:55
Լա Լիգա. Ադուրիսի ֆանտաստիկ գոլի շնորհիվ «Ատլետիկ»-ը պարտության մատնեց «Բարսելոնա»-ին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության առաջին տուրի մեկնարկային խաղում Բիլբաոյի «Ատլետիկ»-ը «Սան-Մամես»-ում նվազագույն հաշվով պարտության մատնեց գործող չեմպիոն «Բարսելոնա»-ին:

Ընդհանուր առմամբ թիմերը հավասար խաղ էին ցուցադրում և մինչև 88-րդ րոպեն հաշիվը դեռ բացված չէր: Տանտերերի կազմում փոխարինման դուրս եկավ Արից Ադուրիսը և ընդամենը մեկ րոպե անց կիսաշրջադարձ հարվածի օգնությամբ գրավեց մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին:

Հավելենք, որ վնասվածքի պատճառով խաղին չէր մասնակցում կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսին, իսկ թիմի մեկ այլ հարձակվող Լուիս Սուարեսն առաջին խաղակեսում վնասվածք ստացավ և փոխարինվեց:

Այսպիսով, «կապտանռնագույններ»-ը մրցաշրջանը սկսում են պարտությամբ, իսկ բասկերը վաստակած 3 միավորով գլխավորում են աղյուսակը:

«Ատլետիկ» - «Բարսելոնա»՝ 1:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: