«Ռեալ»-ը որոշել է հատուկ կետ չներառել Լունինի տրանսֆերի վարձակալության գործարքում

15 Օգոստոսի 2019 16:10
«Ռեալ»-ը որոշել է հատուկ կետ չներառել Լունինի տրանսֆերի վարձակալության գործարքում

Հայտնի են դարձել դարպասապահ Անդրեյ Լունինի՝ վարձակալությամբ «Ռեալ»-ից «Վալյադոլիդ» տեղափոխության որոշ մանրամասներ: 

Marca-ի հաղորդմամբ՝ ուկրաինացին Իսպանիայի գավաթի և Լա Լիգայի խաղերում կարող է խաղադաշտ դուրս գալ «արքայական» ակումբի դեմ: 

Ի տարբերություն «Լեգանես»-ի հետ նախորդ տարվա վարձակալության պայմանագրի այս անգամ նման կետ չի ներառվել: 

Բացի այդ, «Վալյադոլիդ»-ը պարտավորություն չունի որոշակի թվով հանդիպումներում խաղացնել 20-ամյա ֆուտբոլիստին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: