Կոուտինյոյի գործակալը հանդիպել է «Բարսելոնա»-ի ղեկավարության հետ

14 Օգոստոսի 2019 21:29
Կոուտինյոյի գործակալը հանդիպել է «Բարսելոնա»-ի ղեկավարության հետ

«Բարսելոնա»-ի հարձակվող Ֆելիպե Կոուտինյոյի գործակալը հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարության հետ:

Goal.com-ի փոխանցմամբ՝ գործակալը կատալոնական կողմի հետ քննարկել է իր հաճախորդի ապագայի վերաբերյալ հարցեր: Նշվում է, որ բրազիլացին կարող է ներառվել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձի գործարքի մեջ:

Բացի այդ Կոուտինյոյին ցանկանում է վարձակալել «Բավարիա»-ն: Գերմանական գրանդը նույնիսկ պատրաստ է վարձակալման ժամկետի ավարտից հետո գնել խաղացողի ամբողջական տրանսֆերը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: