AS. Մադրիդի «Ռեալ»-ը՝ վնասվածքների սև շղթայում. «սերուցքայիններ»-ի ևս մեկ ֆուտբոլիստ շարքից դուրս մնաց

14 Օգոստոսի 2019 15:27
AS. Մադրիդի «Ռեալ»-ը՝ վնասվածքների սև շղթայում. «սերուցքայիններ»-ի ևս մեկ ֆուտբոլիստ շարքից դուրս մնաց

Մադրիդի «Ռեալ»-ի վինգեր Ռոդրիգո Գոեսը վնասվածք է ստացել, տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, երիտասարդ բրազիլացին վնասել է ազդրի ուղիղ մկանն ու ստիպված է բաց թողնել «Կուլտուրա Լեոնեսա»-ի դեմ ընկերական հանդիպումը: Ռոդրիգոն, ամենայն հավանականությամբ, հայտավարված չի լինի նաև Լա լիգայի 1-ին տուրի «Սելտա»-ի դեմ խաղին:

Հիշեցնենք, որ 18-ամյա խաղացողը «արքայական» ակումբ էր տեղափոխվել «Սանթոս»-ից՝ 45 մլն եվրոյի դիմաց:

Նրա պայմանագիրը «սերուցքայիններ»-ի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Ավելի վաղ ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել Մարկո Ասենսիոն: Թիմում կան նաև միկրովնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: