Պաշտոնական. Լունինը նոր ակումբ ունի

14 Օգոստոսի 2019 14:06
Պաշտոնական. Լունինը նոր ակումբ ունի

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Անդրեյ Լունինը 2019/20 մրցաշրջանը կսկսի «Վալյադոլիդ»-ում: Այս մասին տեղեկացնում է «սպիտակամանուշակագույններ»-ի պաշտոնական կայքը:

Գործարքի մանրամասների մասին հստակ տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ կողմերը պայմանավորվել են վարձակալության տարբերակով:

Ուկրաինացի ֆուտբոլիստի շնորհանդեսը կայանալու է չորեքշաբթի օրը:

Հիշեցնենք, որ 2018/19 մրցաշրջանը Լունինն անցկացրել էր «Լեգանես»-ում: Անցկացրած 7 խաղում նա 3 անգամ անառիկ էր պահել դարպասը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: