Լուկա Յովիչը կարող է հեռանալ «Ռեալ»-ից

14 Օգոստոսի 2019 12:27
Լուկա Յովիչը կարող է հեռանալ «Ռեալ»-ից

Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Լուկա Յովիչն արդեն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Արքայական ակումբ»-ից:

Իսպանական Marca պարբերականի հաղորդմամբ՝ մինչմրցաշրջանային հավաքների ընթացքում Յովիչը չի կարողացել ձեռք բերել «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վստահությունն, ով ցանկանում է Յովիչին վարձակալությամբ հանձնել այլ ակումբի:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը Յովիչի տրանսֆերի ձեռքբերման մասին հայտարարել էր հունիսի 4-ին: «Արքայական ակումբ»-ը 21-ամյա հարձակվողի տեղափոխության դիմաց «Այնտրախտ»-ին վճարել է 60 միլիոն եվրո: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: