Գրիզմանը նշել է, թե ով է եղել իր կուռքը ֆուտբոլում

14 Օգոստոսի 2019 11:39
Գրիզմանը նշել է, թե ով է եղել իր կուռքը ֆուտբոլում

Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկ Անտուան Գրիզմանը մասնակցել է ակումբի մամլո ծառայության ավանդական 90 վայրկյան տևողությամբ հարցազրույցին:

Հարցազրույցի ընթացքում Գրիզմանին տրվել են հարցեր, որոնց ֆրանսիացի հարձակվողը պետք է պատասխաներ հնարավորինս արագ:

Նշենք, որ «Բարսելոնա»-ի լրատվության բաժինը նման հարցազրույցներ վերցնում է թիմի բոլոր նորեկներից:

- Մանկության տարիներին ո՞վ է եղել ձեր կուռքը:

- Բեքհեմը:

- Կարողանու՞մ ես Ռուբիկ խորանարդ (Ռուբիկ-կուբիկ) հավաքել:

- Ոչ:

- «Բարսելոնա»-ի պատմության մեջ ո՞վ է քո սիրելի լեգենդը:

- Պույոլը:

- Քեզ դուր գալի՞ս է ռեպը:

- Այո:

- «Բարսելոնա»-ում ու՞մն է ամենաժամանակակից սանրվածքը:

- Իմը:

- Կցանկանայի՞ր ունենալ հագուստի քո սեփական բրենդը:

- Այո:

- Ինչու՞ ես միշտ խաղադաշտ դուրս գալիս երկարաթև մարզահագուստով:

- Այդպես էր անում Բեքհեմը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: