«Բարսելոնա»-ն դեմ է ՊՍԺ-ի առաջարկած տարբերակին

14 Օգոստոսի 2019 10:44
«Բարսելոնա»-ն դեմ է ՊՍԺ-ի առաջարկած տարբերակին

Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզչական շտաբը դեմ է արտահայտվել Նեյմարի տեղափոխության դիմաց ՊՍԺ-ի առաջարկած տարբերակին: Այս մասին հաղորդում է է կատալոնական El Mundo Deportivo պարբերականը:

Էռնեստո Վալվերդեն չի ցանկանում, որպեսզի թիմի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հեռանա ակումբից, քանի որ խորվաթ կիսապաշտպանին ներկա պահին անփոխարինելի է համարում մեկնարկային կազմում:

ՊՍԺ-ն Նեյմարի տրանսֆերի դիմաց «Բարսելոնա»-ից պահանջել է Կոուտինիոյի և Ռակիտիչի տրանսֆերային իրավունքները, ինչպես նաև 100 միլիոն եվրո:

Այնուամենայնիվ, աղբյուրը նշում է, որ ՊՍԺ-ն Նեյմարի ճնշումների դեպքում կգնա զիջումների:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: