Սիմեոնեի որդին տեղափոխվել է «Իբիցա»

13 Օգոստոսի 2019 20:22
Սիմեոնեի որդին տեղափոխվել է «Իբիցա»

Դիեոգո Սիմեոնեի որդին՝ Ջանլուկան, կարիերան կշարունակի նոր ակումբում:

Ինչպես հաղորդում է Marca-ն, 22-ամյա հարձակվողն այսուհետ հանդես կգա Սեգունդա Բ-ն ներկայացնող «Իբիցա» թիմում:

Մինչ այս նա խաղում էր «Խիմնասիա և Էստրիգմե» ակումբում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետի ավագ որդին՝ Ջիովանին, ավելի մեծ հաջողություններ ունի ու հանդես է գալիս իտալական «Ֆիորենտինա»-ի կազմում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: