Marca-ն Կուբոյին ու Լունինին «եղբայրներ» է անվանում

13 Օգոստոսի 2019 19:43
Marca-ն Կուբոյին ու Լունինին «եղբայրներ» է անվանում

Տեղեկացրել էինք, որ Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Անդրեյ Լունինն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Վալյադոլիդ»-ում: Նրա ճանապարհին կարող է հետևել «սերուցքայիններ»-ի տաղանդավոր երիտասարդ Տակեֆուսո Կուբոն:

Ուկրաինացին ու Ճապոնացին միմյանց հետ ծանոթացել են հուլիսի 8-ին «արքայական» ակումբի ճամբարում ու այս ընթացքում շատ են մտերմացել: Նույնիսկ իսպանական հեղինակավոր պարբերական Marca-ն նրանց «եղբայրներ» է անվանում:

Ֆուտբոլիստների տեղափոխությանը կարող է նպաստել այն, որ «Վալյադոլիդ»-ի նախագահը լեգենդար Ռոնալդոն է, ով ֆանտաստիկ հարաբերություններ ունի Ֆլորենտինո Պերեսի հետ:

Նշվում է, որ տրանսֆերները կայանալու են միայն վարձակալական հիմունքներով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: