«Վալենսիա»-ի հարձակվողը կտեղափոխվի «Ատլետիկո»

13 Օգոստոսի 2019 16:26
«Վալենսիա»-ի հարձակվողը կտեղափոխվի «Ատլետիկո»

Մադրիդի «Ատլետիկո»-ն համաձայնության է եկել «Վալենսիա»-ի հետ հարձակվող Ռոդրիգո Մորենոյի տեղափոխության հարցում, հաղորդում է AS-ը:

«Ատլետիկո»-ն 28-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց «Վալենսիա»-ին կվճարի 55 միլիոն եվրո: ԵՎս 5 միլիոն եվրո «Վալենսիա»-ն կստանա հավելավճարի տեսքով:

Ռոդրիգոն այսօր ժամանել է Մադրիդ, որտեղ բուժզննում կանցնի «Ատլետիկո»-ի կազմում: Սպասվում է, որ բուժզննումից հետո Դիեգո Սիմեոնեի թիմը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: