Նետոն շարքից դուրս է եկել 6-8 շաբաթով

13 Օգոստոսի 2019 16:03
Նետոն շարքից դուրս է եկել 6-8 շաբաթով

Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Նետոն այսօր վիրահատության է ենթարկվել, հաղորդում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:

Նետոյի դաստակի վիրահատությունը հաջող է անցել և դարպասապահը կկարողանա կրկին շարք վերադառնալ 6-8 շաբաթ անց:

Հիշեցնենք, որ Նետոն վնասվածք էր ստացել օգոստոսի 11-ին կայացած «Նապոլի»-ի հետ ընկերական խաղին նախորդած մարզման ժամանակ:

Նետոն «Բարսելոնա» է տեղափոխվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ «Վալենսիա»-ից: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: