Մեսսին չի մասնակցի «Բարսելոնա»-ի առաջիկա հանդիպմանը

13 Օգոստոսի 2019 14:21
Մեսսին չի մասնակցի «Բարսելոնա»-ի առաջիկա հանդիպմանը

Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին չի մասնակցի Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի՝ «Ատլետիկ Բիլբաո»-ի հետ խաղին:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ արգենտինացի հարձակվողը պատրաստ կլինի խաղին, սակայն «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն չի ցանկանում ռիսկի դիմել Մեսսիի առողջության հարցում:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Մեսսին բաց էր թողել «Բարսելոնա»-ի ԱՄՆ կատարած շրջագայությունը:

«Ատլետիկ Բիլբաո» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: