«Ատլետիկո»-ի առաջատարներից մեկը վնասվածք է ստացել

12 Օգոստոսի 2019 15:53
«Ատլետիկո»-ի առաջատարներից մեկը վնասվածք է ստացել

«Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան մկանային վնասվածք է ստացել «Յուվենթուս»-ի դեմ ընկերական հանդիպման ընթացքում:

Մոտ ժամանակներում իսպանացին պետք է ևս մեկ բժշկական հետազոտություն անցնի, որպեսզի պաարզի վերականգնման ժամկետները:

Նշվում է, որ 30-ամյա ռմբարկուն որակազրկման պատճառով բաց կթողնի Պրիմերայի առաջին տուրի հանդիպումը, որտեղ մադրիդյան գրանդը մրցելու է «Խետաֆե»-ի հետ:

Ավելի վաղ նշվում էր, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը Կոստան կարող է տեղափոխվել Թուրքիա:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: