Բիլբաոյի «Ատլետիկ»-ի առաջատար Ինյակի Վիլյամսը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել, տեղեկացնում է բասկյան ակումբին պաշտոնական կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ, 25-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականը:
Նրա հրաժարագինը 85 մլն-ից աճել է՝ դառնալով 135 մլն:
Հիշեցնենք, որ Վիլյամսը «Ատլետիկ»-ի սան է ու առաջին թիմի կազմում հանդես է գալիս 2014/15 թվականից: