Mundo Deportivo. Վիդալը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

10 Օգոստոսի 2019 23:01
Mundo Deportivo. Վիդալը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը որոշել է շարունակել իր ելույթները կատալոնական ակումբում, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, չիլիացին հայտարարել է, որ չնայած բազմաթիվ առաջարկներին՝ չի պատրաստվում հեռանալ թիմից ու մտադիր է «կապտանռնագույններ»-ին օգնել հաջողության հասնել նոր մրցաշրջանում:

Ավելի վաղ նշվում էր, որ 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր»-ը:

Պրիմերայի 2018/19 մրցաշրջանում Վիդալը 33 խաղ է անցկացրել՝ դառնալով 3 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: