Նեյմարի տեղափոխության դեպքում «Բարսելոնա»-ն լավագույն հարձակումը կունենա աշխարհում. Անչելոտի

10 Օգոստոսի 2019 13:45
Նեյմարի տեղափոխության դեպքում «Բարսելոնա»-ն լավագույն հարձակումը կունենա աշխարհում. Անչելոտի

Իտալական «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Եթե Նեյմարը տեղափոխվի «Բարսելոնա», ապա այդ ակումբը լավագույն հարձակումը կունենա աշխարհում: Թե մեկնարկային կազմում, և թե պահեստայինների նստարանին կլինեն աշխարհի ուժեղագույն հարձակվողները: Վստահ եմ, որ Վալվերդեն կարող է ճիշտ կողմնորոշվել այդ իրավիճակում»,- Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ ասել է Անչելոտին:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնա»-ից ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամառը՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: