«Ռեալ»-ը խելահեղ աշխատավարձ է առաջարկել Նեյմարին

10 Օգոստոսի 2019 13:04
«Ռեալ»-ը խելահեղ աշխատավարձ է առաջարկել Նեյմարին

Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը կապ է հաստատել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հետ, հաղորդում է Sport.es-ը:

«Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ամեն գնով պայմանագիր կնքել Նեյմարի հետ և բրազիլացի հարձակվողին առաջարկել է դառնալ աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձով:

Նշվում է, որ Նեյմարը կընդունի «Ռեալ»-ի առաջարկը, եթե առաջիկա օրերի ընթացքում կատալոնական «Բարսելոնա»-ն կոնկրետ քայլեր չձեռնարկի իր տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնա»-ից ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամառը՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: