Ցանկանում եմ, որ Կոուտինյոն մնա «Բարսելոնա»-ում. Պիկե

07 Օգոստոսի 2019 17:36
Ցանկանում եմ, որ Կոուտինյոն մնա «Բարսելոնա»-ում. Պիկե

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան ժերար Պիկեն խոսել է կատալոնական ակումբի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

«Ցանկանում եմ, որպեսզի Կոուտինյոն մնա «Բարսելոնա»-ում: Նա հրաշալի ֆուտբոլիստ է և շատ է պետք մեր թիմին: Այնուամենայնիվ, վերջնական որոշում կայացնողը Կոուտինյոն է: Ցանկացած պարագայում ես միայն նրա լավն եմ ցանկանում»,- ասել է Պիկեն:

Անգլիական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Կոուտինյոն մոտ է վարձակալությամբ «Էվերթոն» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Արսենալ»-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ անգլիական «Լիվերպուլ»-ից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: