Մեսսին մարզում է անցկացրել Բարսելոնայում

07 Օգոստոսի 2019 15:06
Մեսսին մարզում է անցկացրել Բարսելոնայում

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին այսօր մարզում է անցկացրել Բարսելոնայում տեղակայված «Սյուտատ Էսպորտիվա» մարզաբազայում, այս մասին տեղեկացնում է կատալոնական El Mundo Deportivo պարբերականը:

32-ամյա հարձակվողը մարզվել է վերականգնողական ծրագրով: Նշվում է, որ առավելագույնը 10 օրից արգենտինացին կկարողանա մարզումներ անցկացնել «Բարսելոնա»-ի ընդհանուր խմբի կազմում:

Հիշեցնենք, որ Մեսսին հանգստից վերադառնալուց հետո իր առաջին մարզման ընթացքում ստացել էր աջ ոտքի մկանային վնասցածք, որի պատճառով թիմի հետ չի մեկնել ԱՄՆ շրջագայության:

«Բարսելոնա»-ն այսօր ուշ երեկոյան՝ Երևանի ժամանակով 03:00-ին ԱՄՆ-ում ընկերական հանդիպում կանցկացնի իտալական «Նապոլի»-ի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: