Երբ Գրիզմանը եկավ ինձ հետ զրուցելու, միանգամից զգացի, որ նա հեռանալու ցանկություն ունի. Սիմեոնե

04 Օգոստոսի 2019 13:32
Երբ Գրիզմանը եկավ ինձ հետ զրուցելու, միանգամից զգացի, որ նա հեռանալու ցանկություն ունի. Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Դիեգո Սիմեոնեն խոսել է թիմի նախկին հարձակվող Անտուան Գրիզմանի մասին, ով այս ամռանը համալրել է «Բարսելոնա»-ի կազմը:

«Գրիզմանն անչափ կարևոր խաղացող էր մեզ համար: Նա հսկայական առաջընթաց էր գրանցել և վերջին 5 տարվա ընթացքում դարձել էր ակումբի պատմության լավագույն 5 ռմբարկուներից մեկը: Երբ նա եկավ ինձ հետ զրուցելու, միանգամից զգացի, որ հեռանալու ցանկություն ունի:

Կարծում եմ՝ նա ավելի հարմար տարբերակ էր փնտրում կարիերան շարունակելու համար: Գրիզմանը երիտասարդ է և շատ տաղանդավոր: Նա յուրահատուկ անձնավորություն է, ում շատ սիրում և հարգում եմ՚»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում La Nacion-ը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբ էր տեղափոխվել 120 միլիոն եվրոյի դիմաց: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: