Goal.com. Մադրիդի «Ռեալ»-ը 60 մլն եվրո է նախատեսել «Այաքս»-ի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար

02 Օգոստոսի 2019 11:44
Goal.com. Մադրիդի «Ռեալ»-ը 60 մլն եվրո է նախատեսել «Այաքս»-ի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար

Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբը շարունակում է տարբերակներ փնտրել կիսապաշտպանության գիծն ուժեղացնելու համար: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական ակումբ»-ը մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կնքել «Այաքս»-ի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի հետ: Իսպանական գրանդը պատրաստ է երիտասարդ հոլանդացու տրանսֆերի դիմաց ամստերդամյան կողմին վճարել 60 մլն եվրո:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը ակտիվորեն հետաքրքրված է նաև Պոլ Պոգբայի ծառայություններով, սակայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տրանսֆերի դիմաց 180 մլն եվրո է պահանջում:

Վան դե Բեկը նախորդ մրցաշրջանում դարձել էր 17 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: