Զիդանը՝ Բեյլի բացակայության մասին. նա լավ մարզավիճակում չէ

31 Հուլիսի 2019 10:44
Զիդանը՝ Բեյլի բացակայության մասին. նա լավ մարզավիճակում չէ

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն «Audi Cup» ընկերական մրցաշարի «Տոտենհեմ»-ի հետ խաղից հետո խոսել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին, ով դուրս էր մնացել «Արքայական ակումբ»-ի հայտացուցակից:

«Բեյլը մեզ հետ չի եկել Մյունխեն, քանի որ լավ մարզավիճակում չի գտնվում: Մենք խորհրդակցեցինք բժիշկների հետ և որոշեցինք, որ ավելի լավ կլինի Բեյլը մնա Մադրիդում և մարզվի այնտեղ»,- ասել է Զիդանը:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը նվազագույն՝ 0:1 հաշվով պարտություն է կրել «Տոտենհեմ»-ից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: