Ինյեստան գնահատել է «Ճապոնացի Մեսսի»-ի խաղը

26 Հուլիսի 2019 12:03
Ինյեստան գնահատել է «Ճապոնացի Մեսսի»-ի խաղը

«Բարսելոնա»-ի լեգենդար ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Տակեֆուսո Կուբոյի մասին:

«Հետևել եմ նրա գործողություններին ու կարող եմ ասել, որ շատ տաղանդավոր տղա է: Կփոշմանի՞ «Բարսա»-ն, որ պայմանագիր չի կնքել նրա հետ. հստակ չեմ կարող ասել, ու դա ցույց կտա ապագան:

Կարծում եմ՝ նրաննք փորձել են դա անել, սակայն ինչ-որ բան այնպես չի ընթացել»,- իսպանացու խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ «արքակայան» ակումբը 18-ամյա երիտասարդին, ում նաև «Ճապոնացի Մեսսի» են անվանում, հրավիրել է 2 մլն եվրոյի դիմաց: Կուբոն «կապտանռնագույններ»-ի սան է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: